Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Օվասապյանը նվաճեց արծաթե մեդալ։
130 կգ քաշային կարգի եզրափակչում նա գոտեմարտեց ռուսաստանցի Միխայիլ Լապտևի հետ և պարտություն կրեց 1։5 հաշվով։
Հիշեցնենք, որ 63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Հրաչյա Պողոսյանը: 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն արժանացել են բրոնզե պարգևի։
72 կգ քաշային Մալխաս Ամոյանը մայիսի 23-ին կայանալիք եզրափակչում կմրցի ուկրաինացի Անդրեյ Կուլիկի հետ։ 60 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի իսպանացի Անդի Խուան Սուչի հետ։