Խոսելով թուրք-հունական հարաբերությունների մասին՝ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլուսը խստորեն քննադատել է Անկարայի «ռևիզիոնիստական» քաղաքականությունը տարածաշրջանում՝ փոխանցում է Ahval-ը:
«Դաշնակիցները լսում և հասկանում են Թուրքիայի ռևիզիոնիստական, անօրինական վարքագծի չափերը»,- հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարարը:
Նիկոս Պանագիոտոպուլուսը նշել է, որ յուրաքանչյուր պետություն իր տարածքները պաշտպանելու, սպառնալիքի դեպքում երկրի պաշտպանության համար քայլեր ձեռնարկելու ինքնիշխան իրավունք ունի: