Հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով հերթական լռության բողոքի ակցիան է անկացվել հերթական եվրոպական մայրաքաղաքում: Ակցիաներն անկացվում են յոթ ամիս շարունակ: Նամակներ են հանձնում միջազգային տարբեր կազմակերպությունների ու բրիտանացի պատգամավորների, որպեսզի թեման բարձրաձայնվի ամենուր:
Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում հավաքված մարդիկ պահանջում են Ադրբեջանին հարգել հրադադարի պայմանագիրը և վերադարձնել հայ գերիներին:
Մարիաննա Հասինյան - Մենք այսօր եկել ենք Լոնդոնի կենտրոնական հրապարակներից մեկը՝ Թրաֆալգար հրապարակը, լռակյաց ցույց ենք կատարում՝ պահանջելով մեր հայ ռազմագերիների ազատ արձակումը, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում: Պահանջում ենք նաև, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Հայաստանի տարածքից: