ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 26-27-ը կայցելի Իսրայել և Արևմտյան ափ՝ փոխանցում է Russia Today-ը:
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը տեղի կունենա հակամարտող կողմերի միջև կնքված հրադադարի հաստատման ժամանակ:
Էնթոնի Բլինքենը կայցելի նաև Եգիպտոս, որն էլ միջնորդել է արաբա-իսրայելական հակամարտության դադարեցման գործընթացին:
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հաստատված հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը: Հակամարտությունը տևել է 11 օր, որի զոհ է դարձել 248 պաղեստինցի և 13 իսրայելցի: