Մայիսի 21-ին Մոսկվայում են ունեցել ոլորտային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև՝ մերձավորարևելյան, հյուսիսամերիկյան և լատինամերիկյան թեմաներով՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմից մասնակցել են նախարարի տեղակալներ Միխայիլ Բոգդանովը և Սերգեյ Ռյաբկովը:
Քննարկվել են միջազգային անվտանգությանը, տարածաշրջանային արդի զարգացումներին, ՀՀ և ՌԴ մասնակցությամբ գործող ինտեգրացիոն կառույցների և երրորդ երկրների հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Մտքեր են փոխանակվել մի շարք երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով երկկողմ համագործակցության շուրջ: