ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, այցելել են Արցախի պետական համալսարանի հանրակացարան և հերթական հանդիպումներն ունեցել հանրակացարանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ԱՀ տարբեր համայնքներից տեղահանված անձանց հետ` ծանոթանալու նրանց իրավունքների պաշտպանության իրավիճակին և նրանց կողմից բարձրացված խնդիրներին:
Պաշտպանը ուշադրության կենտրոնում է պահում Արցախի ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը և դրանց պատշաճ իրացման նպատակով կարևորում մշտադիտարկման այցերի իրականացումը: