Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։
Պասկալ Բոկկերսը ներկայացրել է մարզում իրականացված ծրագրերը: Այնուհետև քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում մարզում դրական տեղաշարժերը և մի շարք այլ նախագծեր, որոնք առաջիկայում ևս կիրականացվեն։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետարանի և Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության համագործակցության արդյունքում արդեն մարզում մի շարք ծրագրեր են իրականացվել։