ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մասնակցել է «Food & Drinks EXPO-2021» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:
«Այն կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության իմ գործընկերները։
Նմանատիպ ցուցահանդեսների անցկացումը նպաստում է մեր երկրի տնտեսական կյանքի ակտիվացմանը։
Միջոցառման բացման իմ խոսքում կարևորել եմ սննդի արդյունաբերության մեջ նորարարությունների կիրառումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու ոլորտում գործող բիզնեսների թվայնացումը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։