Հայաստանի էկոտուրիզմի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ «Արփի լիճ» ազգային պարկում, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել է ազգային պարկի կողմից անցկացվող ծառատունկին, որին ներկա են եղել նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները, Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարն ու վարչական պատասխանատուները, հյուրեր, շրջակա համայնքների բնակիչներ։
«Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանի խոսքով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ազգային պարկի մի շարք տեղամասերում տնկվել է շուրջ 3000 ծառ, որից 2000-ն՝ այսօր անտառին հարակից արևմտյան տեղամասում՝ բարդի, սոճի, կեչի, կաղամախի։
Ծառատունկից զատ ակտիվորեն իրականացվում է նաև տարածքների մաքրման աշխատանքներ, հայտնում են Շիրակի մարզպետարանից։