Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության համար Կառավարությունն օրերս գումար է հատկացրել, կկառուցվի մոդուլային դպրոց։
Այսօր շինաշխատանքների ընթացքին է հետևել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Մարզպետը խոսել է շինարարի և համայնքի ղեկավարության հետ, կարևորել աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը։
Դպրոցի շինարարությունը մեկնարկել էր դեռ 2020 թվականից։ «Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են հողային աշխատանքները, այժմ ընթանում են հիմքի բետոնալցման աշխատանքները: