Մայիսի 20-ին, ժամը 21։09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ք․ Հ․, ծնված 1960 թ.) և «Opel Astra F» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ.) մակնիշի ավտոմեքենաները:
Փրկարարները «Opel Astra F» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Բ․-ին (ծնված 1983 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդները և «Opel Astra F» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Մ․-ի և Ա. Բ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ք. Հ․-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: