Մայիսի 20-ին, ժամը 21։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում գտնվող լվացքատանը ծուխ է նկատվում։
Հրդեհի բարդության 1 «ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։55-ին, մարվել՝ 22։09-ին։ Չորանոցում այրվել է 1 խմ կտոր, ջերմահարվել են կախովի առաստաղը՝ 10 քմ և չորանոցը՝ մասամբ։