«Րիքորդինգը գնաց, ես խոսում եմ, դուք էլ խոսեք...»
Ձայնը կադրում խլացավ ընդամենը «Կրիսպի» մեկ կոճակով:
Հենց այս գործիքով հայկական «Կրիսպը» գրավեց նաև ամենահեղինակավոր տեխնոմրցանակաբաշխության սիրտը: Տեխնոլոգիական ոլորտի «Օսկար» համարվող Webby Awards-ում 2000 ժյուրիի ու օնլայն քվեարկության արդյունքում «Կրիսպը» հաղթել է՝ որպես ամենաարդյունավետ և գործակցող հայկական արտադրանք: Միջազգային «Ոսկե կատու» ամենամյա տեխնոմրցանակից հետո արդեն երկրորդ անգամ է աշխարհի տարբեր երկրների ստեղծած հավելվածների մեջ աղմուկի մաքրման ամենաորակյալ տեխնոլոգիան աշխարհում համարվում հայկականը:
Հիմա ամենաակտիվ օգտատերերը Միացյալ Նահանգներից են, Ֆիլիպիններից, Հնդկաստանից, ապա՝ եվրոպական երկրներից: Հայ նորարարների թիմի՝ հաջողությունների հասնելու բանաձևն այսքանով չի սահմանափակվում: Միտք ունեն կրկնապատկել աշխատակիցների թիվն ու կարիք՝ լավագույն մասնագետների:
Մոտ 30 գիտահետազոտող նորարար ուսումնասիրում է՝ ինչպես ավելի լավ առանձնացնել տեսազանգի ֆոնը, ամեն օր բարձրացնում են ձայնի ու վիդեոյի որակը և ոչ միայն:
Հիմա դեռ միայն անգլերենով: Այս պահին թիմն աշխատում է նաև որ «Կրիսպում» ամեն մեկն ունենա իր արհեստական բանականությամբ աշխատող մենեջերը և հուշի՝ ինչպես ավելի ճիշտ զրուցել:
Իսկ մինչև նոր փոփոխությունները «Կրիսպի» թիմից հուշում են՝ աշխարհի աղմուկը ձեր զանգերում լռեցնելու համար պետք է ընդամենը ներբեռնել «Կրիսպն» ու մեկ կոճակ: