Գիշերվանից ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը: Համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հանձնարարականով եգիպտական երկու պատվիրակություն է գործուղվելու Իսրայել և Պաղեստին՝ կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով:
Նախքան հրադադարի ուժի մեջ մտնելն Իսրայելի բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածից երկրի մի քանի հարավային բնակավայր է հրթիռակոծվել: