Մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221699 դեպք, որոնցից 210464-ը` առողջացած, 4371-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5792 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1053007 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 484 առողջացած և 7 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1072 է: