Արցախի Հանրապետության բնակավայրերում շարունակվում են պատերազմի հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնողական, վերակառուցման, վթարավերականգնողական շինաշխատանքները։
Շինաշխատանքների որակի հսկողությունն իրականացվում է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: