Եվրոպական խորհրդարանի անդամների կողմից հայ գերիների վերաբերյալ բանաձևի՝ ճնշող մեծամասնությամբ ընդունումն ապացույցն է խնդրի համամարդկային նշանակության, հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
«Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանին մարդասիրական այս խնդիրը բարձրաձայնելու գործում մեր կողքին լինելու համար:
Հուսանք, որ մեր համատեղ աշխատանքը կնպաստի բոլոր գերեվարված անձանց անհապաղ ազատմանն ու անվտանգ վերադարձին Հայրենիք՝ վերամիավորվելու իրենց ընտանիքներին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: