Ճապոնիայի կառավարությունը մտադիր է երկու անգամ կրճատել Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից օտարերկրյա պատվիրակությունների ընդհանուր թիվը: Դա կլինի ոչ ավելի, քան 78 հազար մարդ:
Նշվում է, որ կարգելվի պետությունների ղեկավարների և նախարարների հանդիպումն իրենց իսկ օլիմպիականների հետ: Արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս կարճ ժամանակահատված մնալ Ճապոնիայում, չօգտվել հասարակական տրանսպորտից և գտնվել միայն Տոկիոյի տարածքում:
Եթե նրանք համաձայնեն կատարել այդ պահանջները և կորոնավիրուսի թեստեր անցնեն, ապա Ճապոնիա ժամանելուն պես երկշաբաթյա կարանտինը նրանց համար կչեղարկվի: