Մայիսի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Վարշավայի կենտրոնակայանում հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մատեո Մեկաչիի (Matteo Mecacci) հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախյան պատերազմի հրադադարից հետո հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի խնդրին և միջազգային գնահատականներին։
Երկուստեք մտքեր են փոխանակվել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության կազմակերպչական հարցերի, ինչպես նաև ԵԱՀԿ կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի և Մարդկային հարթության տարեկան հանդիպման անցկացման շուրջ։