Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծիք Է հայտնել, որ փաստաթուղթն ԱԺ վավերացման կարիք չունի և զուգահեռներ տարել հունվարի 11-ին ընդունված հայտարարության հետ։
Դելիմիտացիայի արդյունքների վավերացման մասին խոսելով՝ վարչապետի պաշտոնակատարը պատասխանը թողել է իրավաբաններին։
Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակված տեսանյութին անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է, որ սահմանային ամբողջ երկայնքով տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք:
«Հիմա ասում են՝ Պաշտպանության նախարարությունն ինչո՞ւ հերքեց, հետո հաստատեց։ Որովհետև դուք գիտեք՝ ՊՆ-ին զեկուցո՞ւմ են, ասում են՝ հարձակվեցին, մենք փախա՞նք։ Չէ, չեն զեկուցում, վերջնարդյունքն են զեկուցում, ասում են՝ դեպք եղավ, հետո լուծեցինք։ Երկու ժամանոց միջադեպից Ադրբեջանը 3 րոպե կտրում է ու տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին։ Այդ գործակալներն էլ տարածում են։
Այդ մարդիկ հակապետական մարդիկ են, 30 տարի Ղարաբաղի կեսն ու ազատագրված տարածքները տվել են: Ինձ հղում չեմ անում, իրենց հրապարակած հայտարարություններն են, ինչո՞ւ չեն հրապարակել: Ասում են՝ պաշտոնական տեղեկատվությունը վստահելի չէ: Այդ դեպքում Պաշտպանության նախարարությունն իր նախորդ հրապարակումն ինչո՞ւ է հերքել, որովհետև կարևոր է, որ ժողովրդին անկեղծ ասի այն, ինչ կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։