Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը, անդրադառնալով հայ ռազմագերիներին վերադարձնելու գործընթացին, Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել, որում մասնավորապես գրել է.
«Ռազմագերիներին չվերադարձնելը թուրքերի սովորական մարտավարությունն է, ինչը նրանք արել են նաև 1974-ին Կիպրոսում: Եվրամիությանը կոչ եմ արել միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հետևանքով գերեվարված հայ զինվորականներին ազատ արձակելու գործին»,- գրել է կիպրոսցի քաղաքական գործիչը: