Հունաստանի արտգործնախարարությունը կոչ է անում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 14-ից գրավել են հայկական որոշ տարածքներ և հրաժարվում են հեռանալ: Այս մասին տեղեկացնում է Greek City Times պարբերականը:
Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Հայաստանի սահմանի երկայնքով ստեղծված լարվածությունն առանձնակի մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Շատ կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, ինչը կարող է խաթարել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»:
500-600 ադրբեջանցի զինվորականներ այժմ գրավել են հայկական որոշ տարածքներ և հրաժարվում են հեռանալ:
Այսօր ՀՀ զինված ուժերը ստիպված են եղել զգուշացնող կրակ արձակել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կանխելու համար: