Հունաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված վիճակին՝ այն անվանելով մտահոգիչ: Հունաստանը հայտարարել է, որ պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի Թվիթերի միկրոբլոգում: