ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Հակոբյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Աննա Հակոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
Աննա Հակոբյանը ծնվել է Գյումրիում 1980թ․ մայիսի 30-ին։
1994 թվականին ավարտել է Գյումրու միջնակարգ դպրոցը։
Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։