Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է լրատվամիջոցների հարցումներին:
«Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս՝ դրա մանրամասների մասին:
Հանրապետության նախագահը համոզված է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: