Մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից Մարգարա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Գործարկվելու է համայնքի շչակը: ԱԻՆ-ը բնակիչներին հորդորում է չանհանգստանալ: