Հանրապետության տարածքում մայիսի 20-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին, 24-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում մայիսի 20-22-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
Մանրամասները՝ տեսանյութում: