Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստորագրելու է համացանցում հայտնված թուղթը, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին:
Ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկել է ստեղծել եռակողմ հանձնաժողով՝ քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր. Լիլիթ Մակունցը՝ շրջանառվող փաստաթղթի մասին:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ սահմանային իրադրությունը փոփոխություն չի կրել:
Եվրախորհրդարանը քննարկել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի պահանջով բանաձևը: Պատգամավորների գերակշիռ մեծամասնությունն Ադրբեջանից պահանջել է վերադարձնել բոլոր գերիներին և վերջ տալ հայատյացությանը:
Բարսելոնի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
ՄԻԵԴ-ը բավարարել է Ալեքսանդր Լապշինի հայցն ընդդեմ Բաքվի:
Համավարակը գնալով նահանջում է. հաստատվել է 191 նոր դեպք, առողջացել՝ 472, մահացել՝ 7 մարդ: