ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ մայիսի 19-20-ը իր հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի խոշորագույն ներդրումային «Շասթա» ընկերության պատվիրակությունը` գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզվանիֆարի գլխավորությամբ։
«Քննարկել ենք համագործակցության և ներդրումների հեռանկարները դեղագործության, ենթակառուցվածքների շինարարության և շինանյութերի արտադրության, նավթաքիմիական արդյունաբերության և այլ ոլորտներում»,- տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարը Ֆեյսբուքի իր էջում։