Հայաստանի պատմության թանգարանը oրեր առաջ հյուընկալել էր ՀՀ Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին, և «Կոմանդոս» ջոկատի սպա՝ գնդապետ Արա Մուրադյանին, որոնք թանգարանին սիրով նվիրեցին գեներալի ստորագրությամբ իրեն պատկանող քարտեզներից, այդ թվում՝ Շուշիի և Խոջալուի ազատագրման քարտեզներից:
«Շնորհակալ ենք Հայկ Տեր-Թադևոսյանին և գնդապետ Արա Մուրադյանին՝ Ազգային հերոսի պատգամը կատարելու համար»,- ասված է Հայաստանի պատմության թանգարանի տարածած հաղորդագրության մեջ: