Ադրբեջանական զինծառայողների կողմից Հայաստանի զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգնման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակում: Պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին:
Թաթոյանը նաև արձանագրել է, որ պետական մարմինները, հատկապես ճգնաժամային իրավիճակում, ուղղակի պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ և հավաստի ինֆորմացիա, որպեսզի կեղծ նյութերն ու ապատեղեկությունը չունենան զարգանալու հնարավորություն: