ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Ասք այն մասին, թե ինչպես են իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը և գալարվում այն մտքից, որ իրենց երազած պատերազմը չի սկսվում, առավելևս այն մտքից, որ Կառավարության գործողություններում չկա և չի կարող լինել որևէ դավադրություն:
Ավելի մանրամասն՝ այսօր երեկոյան: Բոլոր մանրամասները՝ այսօր երեկոյան»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը:
Հիշեցնենք՝ այսօր երեկոյան ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի: