Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի նահանգային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։
«Շնորհակալություն ենք հայտնում Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա նահանգային խորհրդին և խորհրդի անդամ Ալբերտո Բուդային»,- ասված է Իտալիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունում։