Եվրախորհրդարանի լիտվացի անդամ Պետրաս Աուշտրևիչուսը ԵԽ լիագումար նիստում հայտարարել է, որ, դժբախտաբար, Հարավային Կովկասում տեղի ունեցող հակամարտություններն ու պատերազմը խոչընդոտում են երկխոսությանը, համագործակցությանն ու խաղաղությանը:
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև աշնանը տեղի ունեցած պատերազմը ողբերգություն է, որը մեծ կորուստների ու տառապանքի պատճառ է դարձել: Ամեն հնարավորը պետք է արվի խաղաղ համակեցության, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ազատ արձակման համար»,- հայտարարել է ԵԽ պատգամավորը:
Պետրաս Աուշտրևիչուսն ընդգծել է, որ Եվամիությունը հակամարտության ժամանակ պասիվ դիտորդի դեր է ունեցել և չի օգտագործել իր ազդեցությունը այն կանխարգելելու համար: Ըստ նրա՝ Եվրամիությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա խաղաղ բանակցային գործընթացին: