System of a Down խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերջին սրացումներին: Նա մասնավորապես գրել է.
«Այս անգամ էլ Ադրբեջանը փորձում է հերթական պատերազմը սկսել Հայաստանի դեմ: Սահմանին խոշոր զորավարժություններ անցկացնելով՝ Ադրբեջանը զորքեր է կուտակել հայ-ադրբեջանական սահմանին՝ սադրելով հայկական բանակին»,- գրել է Սերժ Թանկյանը: