ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը մայիսի 20-ին հյուրընկալել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, «Լազարևյան ակումբի» երևանյան տնօրինության նախագահ Ալեքսանդր Մարկարովին:
Ողջունելով հյուրին՝ Միքայել Հայրիյանը նշել է, որ ուրախ է նրան տեսնել Արցախում: ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինի անմիջական նախաձեռնությամբ այս տարի հունվարին պետդումայում քննարկվել է չճանաչված երկրների, այդ թվում՝ Արցախին համավարակի դեմ պայքարում աջակացություն ցուցաբերելու հարցը:
Ալեքսանդր Մարկարովը նշել է, որ տարվել են աշխատանքներ, և այդ ծրագիրը կյանքի է կոչվել: Ապրիլ ամսին Արցախին տրամադրվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին, որով կպատվաստվեն 7500 քաղաքացի, երկրորդն սպասվում է առաջիկա օրերին:
Հանդիպման ավարտին նախարար Հայրիյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են կորոնավիրուսային հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստումների ծրագրի իրագործմանը: Մ. Հայրիյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում մեծ դեր ունի պատվաստման գործընթացը և ընդգծել, որ յորաքանչյուր արցախցի կարող է պատվաստվել:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ Ազգային ժողովի ԱԺԿ խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը: