Կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարությունը նոր հնարավորություններ է բացել տարածաշրջանի զարգացման համար, ինչը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ այսօր Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ընթացքում՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Համոզված եմ՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը բխում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից»,- ասել է Միշուստինը: