Լեհաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Boeing 737-86 X օդանավն առևանգման ազդանշան է տվել: Այս մասին տեղեկացնում է OpenSky Alerts-ը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Օդաչուն թռիչքների կառավարման կենտրոնին ուղարկել է 7500 ծածկագիրը, որը նշանակում է, որ «օդանավն առևանգված է»:
Օդանավը թռիչք է իրականացրել Լեհաստանի օդային տարածքով՝ Չեխիայի սահմանից քիչ հեռու: Ենթադրվում է, որ օդանավում են գտնվում Լեհաստանի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները:
Պաշտոնական հաստատում դեռևս չի եղել: