Եվրախորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ վերջին զեկույցում Եվրամիությանը կոչ է անում թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» շարժումը ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկում՝ փոխանցում է Ahval-ը:
Եվրամիության բարձրագույն քաղաքական մարմինը Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցով զեկուցող Նաչո Սանչես Ամորի պատրաստած զեկույցում կառույցին կոչ է արել քայլեր ձեռնարկել «Գորշ գայլեր» շարժման դեմ, որի գործողությունները Թուրքիայում և եվրոպական երկրներում խիստ մտահոգության տեղիք են տալիս:
Նշվում է, որ թուրքական ազգայնական շարժումը տասնամյակներ շարունակ ակտիվ մասնակցություն է ունեցել եվրոպական երկրներում թուրքական համայնքի իրականացրած բռնություններին:
Ծայրահեղական շարժումը 2019-ից արգելվել է Ավստրիայում, իսկ անցյալ տարվանից՝ նաև Ֆրանսիայում: Կոչ է արվում այն արգելել նաև Գերմանիայում:
Եվրախորհրդարանի զեկույցում նշվում է, որ կազմակերպությունը սպառնալիք է ներկայացնում քրդերին, հայերին և հույներին: