Հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է վերջերս Հայաստան այցելած Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելլամին:
Պատգամավորը նախ հիշեցրել է, որ վերջապես հումանիտար բնույթի այս կարևոր հարցը կարողացել են ընդգրկել օրակարգ: Նա ԵԽ ամբիոնից շեշտել է՝ Ադրբեջանը հրաժարվում է հայտնել, թե դեռ քանի մարդ է պահվում, իսկ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք չգիտեն՝ իրենց որդին մահացա՞ծ է, ո՞ղջ է, գերի՞ է:
Պատգամավորի ելույթից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել: