Սա այլ կերպ, քան թիկունքում տեղի ունեցող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել. Կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային միջադեպի մասին երեկ համացանցում տարածվող տեսանյութին:
«Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է երկու ժամ տևած տեսանյութից 3-4 րոպեանոց մի հատված, որոշ մարդիկ էլ վերցնում ու հրապարակում են այն իրենց էջերում՝ թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական է:
Պատկերացնո՞ւմ եք՝ երկու ժամ գործողություն է տեղի ունեցել, և 2 ժամից երեք րոպեանոց մի կտոր են հրապարակել: 21-րդ դարի բերումով իրավական մեխանիզմներ եթե չունենք, հանրությունը սրան պետք է արձագանքի, որովհետև սա անհարգալից է առաջին հերթին ՀՀ հանրության նկատմամբ»,- նշեց Փաշինյանը: