Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Խերթ-Յան Սեխերսը Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Ադրբեջանը բանտարկել է հայ զինվորներին, ոչնչացնում է հայկական ժառանգությունը:
«Նիդեռլանդների հայերն իրավացիորեն կոչ են անում ուշադրություն դարձնել Հայաստանի փխրուն իրավիճակին։
Ադրբեջանը բանտարկել է հայ զինվորներին, ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ Լավ կլինի, որ մեր երկիրը միանա Ֆրանսիային և սատար կանգնի Հայաստանի անվտանգությանը»,- գրել է պատգամավորը։