ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչպես են ադրբեջանցիներն անցել ՀՀ սահմանը: Նրա խոսքով՝ պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանը երկար է մի քանի հարյուր կիլոմետրով:
«Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ, և որտեղ ընդհանրապես որևէ ինժեներական աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ: Ինչպիսի վիճակում որ այսօր այդ հատվածներում սահմանն է հայկական կողմից, նույնպիսի վիճակում էլ սահմանն է ադրբեջանական կողմից:
Այստեղ ուրիշ խնդիր կա. պետք է համադրել նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության հետ այսօրվա իրավիճակը: Որովհետև այո, մեր գնահատմամբ, ադրբեջանական զորքերի շարժն ուղիղ հակասության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ: Եվ այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք և դիվանագիտական աշխատանքներ իրականացնենք սա արձանագրելու համար»,- նշեց Փաշինյանը: