Մայիսի 20-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները այցելել են Սյունիքի մարզ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով առաջացած իրավիճակին տեղում ծանոթանալու համար՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Պատվիրակությանը Սյունիքում դիմավորել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: