Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ Թոմ Վանդենկենդենլաերն անդրադարձել է հայ ռազմագերիների թեմայով Եվրախորհրդարանի նիստում տեղի ունեցած քննարկմանը:
«Եկեք հստակ արձանագրենք՝ հայ ռազմագերիները չեն կարող որակվել որպես հանցագործներ։ Հայաստանն ու Ադրբեջանը Արևելյան գործընկերության անդամներ են ու չեն կարող պատերազմել միմյանց հետ։ Պետք է բավարար ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, նրանք չեն կարող մնալ անպատիժ։ Կարծում եմ՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հետաքննություն է անհրաժեշտ»,- նշել է ԵՄ պատգամավորը: