Մայիսի 18-ին՝ ժամը 18.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդ Սարգիս Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 20.30-ին մահացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։