Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում 1:6 հաշվով զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Վանիշվիլիին:
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը ևս դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում 0:4 հաշվով զիջելով ռուս Չերմեն Վալիևին:
Հիշեցնենք, որ երեկ բրոնզե մեդալակիր էին դարձել Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը: