Մայիսի 13-18-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2800 քմ,
Արարատի մարզի Սուրենավան գյուղում՝ 8000 քմ,
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 600 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1․3 հա: