ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի առաջին եռյակը։
Ըստ այդմ՝ դաշինքը կգլխավորի «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին, «Հանուն Հանրապետության» և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին»: