Տեխնոլոգիական ոլորտի ամենահեղինակավոր՝ Webby Awards մրցանակաբաշխության Productivity & Collaboration (Արդյունավետություն և համագործակցություն) անվանակարգում հաղթող է ճանաչվել հայկական «Կրիսպ» (Krisp) ընկերությունը, հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
«Կրիսպի» լուծումներն արհեստական բանականության մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից։
Webby Awards-ը տրվում է լավագույն կայքերին և հավելվածներին՝ 2000 մասնագետներից բաղկացած հանձնաժողովի կողմից։ Մրցանակը, ըստ New York Times-ի, տեխնոլոգիական ոլորտի «Օսկար» է համարվում: